Tert.am-ը գրում է.

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ քրդերը կմիանան Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերին, եթե նրանց իրավունքները ճանաչվեն:

 

«Մենք չենք ասել՝ չենք միանա, մենք ասում ենք՝ թող մեզ ճանաչեն, մեր իրավունքները ճանաչեն`կմիանանք»,- ասել է PYD առաջնորդը:

Մուսլիմը պատմել է, որ Թուրքիայի հետ իրենց բանակցությունները դադարեցվել են 2 տարի առաջ և որ դրանցով Թուրքիան հիմնականում փորձել է ապակողմնորոշել, շեղել քրդերին:

 

Նա նաև հայտարարել է, որ իրենց ցանկությունը միասնական և ժողովրդավարական Սիրիա տեսնելն է և որ քրդերը հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը: 

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն շարունակելու է Սիրիայի տարածքում պայքարել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլև քրդական զինված միավորումների դեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել