Զորահանդեսն, ինչ խոսք, շատ լավ էր կազմակերպված, բայց ամենասիրուն հատվածը վերջին պահն էր, երբ զինտեխնիկայից և զորքից հետո հրապարակը լցվեց հարյուրավոր երեխաների պայծառ դեմքերով:
Սա հայի խաղաղասիրության լավագույն արտահայտումն էր:
Պիտի աշխարհը տեսնի, որ մեր զենքը ուրիշներին նվաճելու, ոչնչացնելու համար չէ, այն նախ և առաջ մեր մանուկների ապահով և խաղաղ կյանքի գրավականն է:
Շնորհավո՛ր տոնդ, ի՛մ տառապած, աղքա՛տ, բայց հարազատ ու սիրելի՛ հայրենիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել