Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն շարունակելու է Սիրիայի տարածքում պայքարել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլև քրդական զինված միավորումների դեմ: Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը:


«Մեր կողմից ծավալված ռազմական գործողությունների ընթացքում մենք տեսանք և հասկացանք, որ YPG-ն (Սիրիայի տարածքում քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատները) ԻՊ-ի դեմ չէ պայքարում: Մեր գործողությունների շնորհիվ Սիրիայի ընդդիմադիրները ձեռք բերեցին առավել մեծ ինքնավստահություն: Նույնիսկ Մոսուլում ԻՊ-ից փրկվել ցանկացող տեղական ուժերն են ոգևորվել: Թուրքական ԶՈՒ-ն վստահորեն շարունակելու է Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունները», - ասել է Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել