Մեր իրականության մեջ բարդ է պատկերացնել նույնիսկ մեկ օր առանց բռնաբարության մասին լուրերի։ Դրանցից շատերն այդպես էլ չեն բացահայտվում, քանի որ բռնաբարված կանայք շատ հաճախ ամաչում են այդ մասին բարձրաձայնել, սակայն կան նաև բացահայտված դեպքեր։ Իսկ թե ինչ է սպասվում մեղադրվող անձին նրա մեղքը ապացուցվելուց հետո, տարբերվում է։ Որոշ երկրներում հնարավոր է նույնիսկ խուսափել բանտից և միայն տուգանք վճարել։ Իսկ կան որոշ երկրներ, որտեղ մեծ դաժանությամբ են պատժում բռնաբարող անձին։ Ձեզ ենք ներկայացնում ամենադաժան պատիժները։

Հյուսիսային Կորեա


Այստեղ բռնաբարության մեջ մեղադրվող մարդուն գնդակահարում են, իսկ կրակողներից մեկը լինում է հենց այն կինը, ում բռնաբարել են։

Հոլանդիա


Հոլանդիայում նույնիսկ կամքին հակառակ համբուրելը համարվում է բռնաբարություն և մեղավոր ճանաչված անձը կարող է դատապարտվել 4-15 տարի ժամկետով՝ կախված որոշ մեղմացուցիչ հանգամանքներից։

Չինաստան


Եթե ապացուցվում է, որ անձը մեղավոր է, ապա նրան միանգամից մահապատժի են ենթարկում, սակայն լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ դատարանի հրամանով կտրում են բռնաբարության մեջ մեղավոր ճանաչված անձի սեռական օրգանները։

Իրան


Իրանը հայտնի է նրանով, որ դաժանաբար պատժում է նույնիսկ ամենաաննշան հանցանքների համար, իսկ բռնաբարության մեջ մեղադրվողին մասսայական վայրում կախում են կամ գնդակահարում։

Ֆրանսիա


Ֆրանսիայում պատիժը ազատազրկումն է՝ 15-30 տարի։

Աֆղանստան


Այստեղ դատական գործընթացը տևում է ընդամենը 4 օր, և եթե արդյունքում կասկածյալը մեղավոր է ճանաչվում, նրան գնդակահարում են։

Սաուդյան Արաբիա


Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև շատ արաբական երկրներում, այս հանցանքը գործողին կախաղան են հանում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել