Image result for syriaՍիրիայում ուրվագծվում է հերթական չստացված հրադադարի ավարտը:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ ռուսական (կամ սիրիական) օդուժը հրթիռակոծել է դեպի Հալեպ շարժվող ՄԱԿ-ի մարդասիրական օգնության շարասյունը: Այդ շարասյունը օգնություն պետք է հասցներ Հալեպի այն հատվածներին, որոնք գտնվում են ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ:

Եթե տեղեկությունները հաստատվեն, ռուսական կամ սիրիական կողմը հավանաբար ներողություն կխնդրի (Դեր Զորում կոալիցիոն օդուժի կողմից սիրիական բանակի կայանատեղիների հրթիռակոծությունից հետո Պենտագոնի հայտնած ներողության նման) ՄԱԿ-ի շարասյունը թիրախավորելու համար:

Սակայն ակնհայտ է, որ Սիրիայում սեպտեմբերի 12-ի հրադադարից հետո նկատվող դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ Մոսկվայի և Վաշինգթոնի միջև ձեռք բերված ռազմգործողությունները համատեղ կոորդինացնելու պայմանավորվածությունները չեն արդարացնում իրենց, և հրադադարը չի գործում այնպես, ինչպես հարկն է: Հետևաբար Սիրիայում ուրվագծվում է հերթական չստացված հրադադարի ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել