Image result1. Ֆինների մեծամասնության մոտ չկա ձգտում դեպի ճոխություն։ Ճոխությունը միջնադարյան-արևելյան զվարճանք է դեգեներատների համար։ Կարիքները ոսկե ունիտազում հոգում են միայն դեգեներատները
 
2. Ֆինները գիտեն, որ իրենց ընտանիքի անօրինական հարստացումը իրենց ժողովրդի հաշվին՝ ատելություն է սեփական ազգի նկատմամբ։ Այդպես վարվում են միայն տականքները։
 
3. Ֆինները հասկանում են, որ բյուջեի փոշիացումը ատելություն է իրենց երեխաների ու թոռների նկատմամբ, որովհետև նրանք են երթևեկելու այդ ճանապարհներով ու սովորելու այդ դպրոցներում։ Ատել սեփական երեխաներին ու թոռներին կարող է միայն խելագարը։
 
4. Ֆինները վստահ են, որ գողը միշտ վախկոտ է։ Նա ապրում է բացահայտվելու ու արդար դատաստան ունենալու վախով։ Այդպիսի մարդը չի կարող ազատ լինել։ Այդպիսի մարդը աքսորված է ժողովրդի կողմից։
 
5. Ֆինները հասկանում են, որ իրենց երեխաներին «տեղավորելը» մեծ վնաս է բառիս բոլոր իմաստներով։ Եթե մարդը չի կարողանում իր ուժերով կամ օրինական ճանապարհներով հասնել իր ուզածին, ուրեմն արժանի չէ այդ ամենին։ Իր երեխաների ապագայի համար խնդիրներ կարող է ստեղծել միայն հիմարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել