Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածու առաջադրած կուսակցությունները գնահատեցին ընտրությունների ընթացքն ու արդյունքները:

Հիշեցնենք, որ այս Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցել են համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:  ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվել է 1 թեկնածուի համար, 72-ում` 2 թեկնածուի, 26-ում` 3 թեկնածուի, 11-ում` 4 թեկնածուի, 2-ում` 5 թեկնածուի և մեկ համայնքում` 7 թեկնածուի: 

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունների արդյունքում 30 համայնքներում համայնքապետերի փոփոխություն է եղել, կամ ՀՀԿ թեկնածուները չեն ընտրվել: «Կարծում եմ՝ նորմալ ընտրություններ են եղել. փաստերը ցույց են տալիս, որ երբ մասնակցում են, պայքարում են, ունենում են հաջողություններ: Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում մեր քարոզչությունը, որ պետք է մասնակցել ընտրական գործընթացներին, մասնավորապես, ՏԻՄ ընտրություններին, որպեսզի հետագայում ունենան հաջողություններ, տեղ է հասել. նորմալ մրցակցային ընտրություններ էին»,- Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե այդ 30 համայնքներում, որտեղ փոխվել են համայնքապետերը, նշանակում է, որ չե՞ն կարողացել ապահովել ձայները, թե՞ ընտրազանգվածն է գնալով քչացել, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ո՛չ, դա նշանակում է, որ մենք այդտեղ  ընտրական ճիշտ գործընթացներ, քարոզչություն, ռազմավարություն չենք իրականացրել,  դրա համար այդ համայնքներում պետք է լինենք ավելի ուշադիր և այդ համայնքներում մեր մոտեցումները, եթե խնդիր կա, պետք է վերանայել»:

Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ խոսակցություններին, ապա Հովհաննես Սահակյանն ասաց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են. «Եթե նման փորձ լիներ, նաև կհաղթեին: Եթե մեր գործող համայնքապետերը պարտվել են, դա նշանակում է, որ մենք կազմակերպել և անց ենք կացրել նորմալ, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ»:

Հարցին, թե այն համայնքներում, որտեղ անցել են հանրապետականները, նշանակում է, որ հաջողե՞լ են քարոզչության առումով, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մյուս համայնքներում համայնքի ղեկավարներն ուժեղ են եղել, ռազմավարությունն ուժեղ է եղել: Մենք ունենք հանրապետական կուսակցությունը ներկայացնող համայնքի ղեկավար, որն օրինակելի է բոլոր համայնքների համար, կան նաև համայնքի ղեկավարներ, որոնց գործունեության հետ կապված կան դժգոհություններ, ինչի արդյունքում նման ելք ենք ունենում»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել