Tert.am-ը գրում է.

Վարչապետը բարձրաձայնում է խնդիրների լուծման մասին և այդ առումով բավականին լուրջ առաջարկություններ են նախապատրաստվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարարության վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանիդիտարկումներին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը՝ որպես կառավարության անդամ, իր գործն է ցանկանում անել և վարչապետի բարձրաձայնած խնդիրների լուծման համար առաջարկներ են արվելու. «Այն հիմնական խնդիրները, որ վարչապետը բարձրաձայնում է, այդ խնդիրների լուծման համար բավական լուրջ առաջարկներ ենք անելու, որպեսզի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ավելի մեծ արդյունքներ ունենանք։ Մյուս կողմից էլ  տնտեսվարող սուբյեկտներին իսկապես անհրաժեշտ է մեկ կենտրոնից կառավարվող համակարգի ներդրում: Հիմա մենք զարգացման հիմնադրամի միջոցով  փորձում ենք այս համակարգը ներդնել և առաջ տանել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել