Tert.am-ը գրում է.
Անցած ուրբաթ սոցիալական ցանցերում հայտնվել են Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի փորձի ժամանակ արված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի լուսանկարները, գրում է «Ведомости»թերթը:
 
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից լրատվամիջոցին մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել, իսկ «Ռոսօբորոնէքսպորտ» («Рособоронэкспорт») ընկերության ներկայացուցչի հեռախոսը չի պատասխանել: Սակայն «Իսկանդեր» համալիրի մատակարարումը հաստատել են ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրի մենեջերները՝ հստակեցնելով, որ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը դրա հետ կապ չունի. այն ձեռք է բերվել ՀԱՊԿ-ում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա՝ շրջանցելով ռուսական պետական միջնորդին:
 
Լրատվամիջոցը նշում է, որ անցած տարվա վերջին իրավական տեղեկատվության ռուսական պաշտոնական կայքում հրապարակվել է սպառազինություն գնելու համար 200 միլիոն դոլարի չափով վարկի մասին ռուս-հայկական համաձայնագրի հավելվածը: Այդ փաստաթղթում «Իսկանդեր» համալիրը չի հիշատակվել, և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկության մենեջերի խոսքով՝ դրա մատակարարման պայմանագիրը կնքվել է առանց այդ վարկի միջոցների:
 
Ինչպես նշում է կայքը, մինչ այժմ բարձր ճշգրտության և հեռահար համակարգը (արտահանման տարբերակի գործողության հեռավորությունը հասնում է մինչև 280 կիլոմետրի) չի հաջողվել արտահանել ոչ մի երկիր: 2005 թվականին ստորագրվել է Սիրիա «Իսկանդեր»-ի մատակարարման մասին պայմանագիր, սակայն այն չի իրականացվել՝ Իսրայելի կառավարության խնդրանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել