Հինգ մթերք, որոնք նպաստում են քնելուն

Անքնությունը, որը զգալիորեն վատացնում է մարդու կյանքի որակը, բավականին տարածված երևույթ է աշխարհում․ դրանով տառապում է մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը:
Պարզվում է, որ որոշ մթերքներ նույնպես կարող են նպաստել խորը քնին:

Image result for քնելՁու

Ձուն պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որը հանգստացնում է, հանում լարվածությունն ու օգնում խորը քնելուն: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց 2-3 ժամ առաջ ուտել լավ եփած ձու՝ բանջարեղենով: Նման ընթրիքը չի գիրացնում ու նպաստում է ավելի հանգիստ քնելուն:

Բանան

Բանանը ևս հայտնի միջոց է անքնության դեմ: Կալիումի բարձր պարունակության շնորհիվ բանանը սեդատիվ ներգործություն է ունենում ու նպաստում խորը քնին:

Խաղող

Խաղողը պարունակում է մելատոնին, որն ազդում է քնելու ու արթնանալու բնական ցիկլերի վրա: Ճիշտ է, խաղողով չափից շատ հրապուրվել չարժե, քանի որ այն շատ շաքար է պարունակում:

Յոգուրտ

Յոգուրտի մեջ կա կալցիում՝ նյութ, որը նպաստում է տրիպտոֆանի ու մելատոնինի մակարդակի բարձրացմանը: Եթե տառապում եք անքնությունից, փորձեք երեկոյան մի քիչ յոգուրտ ուտել, ցանկալի է բնական՝ առանց շաքարի ու հավելանյութերի:

Վարսակաշիլա

Մարդկաց մեծամասնության մոտ վարսակաշիլան ասոցացվում է նախաճաշի հետ, սակայն որոշ մասնագետներ հավաստիացնում են, որ այն շատ հարմար է նաև ընթրիքի համար. վարսակի մեջ կա բավականին շատ մագնեզիում ու կալիում, ինչն օգնում է խորը քնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել