Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում 647 քվեով վերընտրվել է գործող գյուղապետ Սամվել Գալստյանը՝ առաջ անցնելով մրցակից թեկնածուներ՝ անկուսակցական Հակոբ Մելքոնյանին, Տիգրան Խաչատրյանին և «Լուսավոր Հայաստանից» Արման Ղուկասյանին։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ընտրություններն անցել են ակնհայտ վախի մթնոլորտում և ընտրախախտումներով, իսկ փաստեր իրենք արձանագրել են:

«Արձանագրվեց, որ ամբողջ օրը կարուսել է եղել, բայց հանձնաժողովները հրաժարվում էին դրա մասին արձանագրություններ կազմել։ Մեր վստահված անձը նաև ֆեյսբուքով անընդհատ ներկայացնում էր, որ այս մարդիկ արձանագրություն չեն կազմում»,-ասաց նա և նշեց, որ բնականաբար համապատասխան հայտարարություններ կանեն, որին անհրաժեշտության դեպքում կհաջորդեն նաև իրավական գործընթացները՝ բողոքարկում և այլն:

«Նախ պետք է հասկանանք՝ իմաստը որքանով է, բայց ամեն դեպքում քրեական գործ հարուցելու և պատասխանատուներին ի հայտ բերելու հարցում հաստատ»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ ընտրություններն անցել են «տրադիցիոն ընտրախախտումներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել