Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթել է գրեթե  բոլոր համայնքներում, բացառությամբ Աշտարակ քաղաքի և մեկ-երկու գյուղերի:  Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` նշելով, որ ԲՀԿ հիմնական մրցակիցը այս ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուներն էին:

«Մեր գրեթե բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ Աշտարակի) ջախջախիչ հաղթանակ են տարել  Արարատի մարզում, Մասիսում և Արտաշատում որտեղ առաջադրումներ ունեինք. մասնավորապես՝ Գետազատ, Նոր Խարբերդ, Ազատաշեն, Հովտաշատ, Մարմարաշեն, Նոր Կյուրին,  Ազատավան, Հնաբերդ, Մասիս, Նորաշեն  և այլ համայնքներում»,- տեղեկացրեց ԲՀԿ-ականը:

Նա սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները անվանելով  հանգրվանային հաղթանակ  ԲՀԿ-ի համար՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրություններից և հատկապես՝ 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, հավելեց. «Սա խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ի կազմակերպչական ներուժը, մարդկային ռեսուրսները, ժողովրդի վերաբերմունքը շատ բարձր մակարդակի վրա են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել