Եթե երազում եք մայրանալ, ապա Ձեզ համար հիանալի ժամանակաշրջան է սկսվում, որը կօգնի նախապատրաստվել հղիությանը:
Ի՞նչ անել հղիությունից առաջ

1. Թողնել ծխելը
Կարևոր է ոչ միայն, որ Դուք ինքներդ թողնեք այդ արատավոր սովորությունը, այլև Ձեր ամուսինը: Խնդրեք նրան ազատվել այդ սովորությունից:
2. Անալիզներ հանձնեք
Բեղմնավորումից առաջ հանձնած անալիզները կօգնեն բժիշկներին համոզվել, որ ապագա մայրիկի օրգանիզմում վարակներ չկան: Անհրաժեշտ է հանձնել արյան և մեզի ընդհանուր անալիզներ, ՈւՁՀ-ի միջոցով ստուգել արգանդն ու ձվարանները:
3. Այցելեք ատամնաբույժի
Ստուգեք ատամների վիճակը նախապես, քանի որ որոշ կանանց ատամները հղիության ընթացքում սկսում են փչանալ:
4. Ընտրեք բժշկի
Լավ մասնագետի պետք է նախապես փնտրել, որպեսզի հետո հղի վիճակում չընկնեք փնտրտուքների մեջ: Նախ հետաքրքրվեք ծանոթներից, ովքեր արդեն երեխաներ ունեն:
5. Վերանայեք ձեր սննդակարգը
Աշխատեք ճիշտ սնվել, չէ՞ որ շուտով պատասխանատու եք լինելու ոչ միայն Ձեր, այլև ապագա բալիկի առողջության համար:
6. Ձեռք բերեք գիտելիքներ
Թող Ձեր բժիշկը կամ ընկերուհիները Ձեզ լավ գիրք կամ կայք խորհուրդ տան, որոնք կօգնեն նախապատրաստվելու բալիկի ծնվելուն: Հավատացած եղեք՝ Դուք դեռ շատ բան չգիտեք, և պետք է պատրաստվել նախապես:
7. Տնտեսող եղեք
Շուտով Ձեր ծախսերը կրկնակի, գուցե նաև եռակի անգամ աճելու են: Դժվար թե հիմա կարողանաք գնել շքեղ իրեր, հատկապես որ շուտով Ձեր փորիկը մեծանալու է:
8. Ինքնակրթվեք
Մի մոռացեք Ձեր, Ձեր հետաքրքրությունների և գիտելիքների մասին: Մտածեք, թե ինչով եք զբաղվելու ֆիզարձակուրդի ժամանակ: Գուցե ցանկանում եք յոգայով զբաղվել: Արեք այն, ինչ սիրտն է թելադրում:
9. Վերանորոգեք բնակարանը կամ սենյակը
Մի՛ հետաձգեք տան վերանորոգումը, որովհետև փոքրիկի հայտնվելուց հետո ժամանակ չեք ունենալու:
10. Լավատես եղեք
Եթե նախկինում շատ էիք մտահոգվում և վատատեսորեն էիք տրամադրված կյանքի հանդեպ, ապա ժամանակն է ամեն ինչ փոխելու:



