Մեզանից շատերն ուղղակի չեն պատկերացնում, թե ինչքան անհավատալի բաներ են կատարվում աշխարհում ընդամենը 24 ժամվա ընթացքում:

 

  • Ամեն օր 365,000 նոր մարդ է լույս աշխարհ գալիս:
  • Շուրջ 18 միլիոն մարդ նշում է իր ծննդյան տարեդարձը:
  • Կայծակի 8,6 միլիոն հարվածներ են լինում:
  • Յուրաքանչյուր ծառ մոլորակի 2 բնակչի համար բավարար քանակությամբ թթվածին է արտադրում:
  • Չինաստանի բնակիչները 510,000 տոննա բրինձ են հավաքում:
  • Աշխարհի բոլոր հավերը 190 միլիոն ձու են ածում:
  • Մոլորակի բոլոր բնակիչները զուգարանակոնքի ջուրը քաշում են 22 միլիարդ անգամ: Այսքան ջուրը բավարար է աշխարհի բնակչության կեսին լոգանք ընդունելու համար:
  • 40,000 ծառ է կտրվում թղթե տոպրակներ պատրաստելու համար, իսկ 27,000-ը՝ զուգարանի թուղթ պատրաստելու:
  • Մեզանից յուրաքանչյուրը միջինում ծիծաղում է 15 անգամ:
  • Յուրաքանչյուրս ներշնչում ենք մոտ 23,000 անգամ:
  • Միայն Լոնդոնում ծնվում են 93,000 առնետներ:
  • Յուրաքանչյուրս միջինում 8,000 քայլ ենք անում:
  • Յուրաքանչյուր չղջիկ ուտում է 1,000 միջատ:
  • 7 երկրաշարժ և 18,000 փոթորիկներ են լինում աշխարհում:
  • Յուրաքանչյուր մարդ ծախսում է մոտ 12 րոպե լոգանք ընդունելու համար:
  • Մեր մարմինը կորցնում և վերարտադրում է 50 տրիլիոն բջիջ:
  • Յուրաքանչյուր մարդ միջինում 20 րոպե է անցկացնում զուգարանում:
  • Մազն աճում է 0,35 մմ-ով: Միևնույն ժամանակ կորցնում ենք 40-100 մազ:
  • Յուրաքանչյուս ասում է մոտ 48,000 բառ:
  • 15 միլիոն ծխախոտ է վաճառվում ողջ աշխարհում:
  • Մայիսյան բզեզն այդ ընթացքում ապրում է իր ողջ կյանքը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել