Картинки по запросу ռազմական օբյեկտԱյս օրերին մի բան հիշեցի:
Արարատի հյուսիսային փեշին կա մի պահպանվող օբյեկտ: Այդ օբյեկտը տեղակայված է Կարսից դեպի Բայազետ ճանապարհի վրա, այն ճանապարհի վրա, որը Իգդիր չի գնում: Անգամ շրջապատում ապրողները մտածում են, որ դա ինչ-որ ռազմական գաղտնի օբյեկտ է, որտեղ ինչ-որ զինատեսակ է պահպանվում: Բոլորն էլ, կարելի է ասել, այսպես են մտածում, քանի որ առաջին հայացքից այդ օբյեկտը թողնում է նման տպավորություն: Նախ այն ներկված է ռազմական օբյեկտներին հատուկ ոճով ու հատուկ գույնի ներկով, հետո ուղղաթիռների համար նախատեսված վայրէջքի և թռիչքի դաշտ կա, զինվորականները պահակություն են իրականացնում, օբյեկտ մուտք ու ելք են անում զինվորական ամենագնացները և այլն: Այսինքն՝ ամեն բան խոսում է նրա մասին, որ դա ռազմական գաղտնի կայան կամ բազա է: Բայց ով-ով, ես գիտեմ, որ դա Բաքու - Ջեհյան նավթամուղի հաշվիչ կայանն է : Սակայն թե՛ քուրդ բնակչությունը, թե՛ այդտեղով անցնող զբոսաշրջիկը գիտի, թե այդտեղ հատուկ զենք է պահպանվում, որը պահված է Հայաստանի դեմ օգտագործելու համար...
Այսպիսի բաներ... Տնաշեննե՛ր , մեր ունեցածին կասկածում եք, իսկ մեր թշնամին իր չունեցածը անցկացնում է ունեցածի տեղ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել