Hraparak.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքն էր: Հրանտը ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ, նրանք ապրում են Մոսկվայում: Համացանցում շարունակում են հրապարակել հարսանեկան արարողությունից լուսանկարներ: Սերիալային դերասանուհի, դիմահարդար Անատի Սաքանյանը Instagram–ի էջում տեղադրել է նոր լուսանկար ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ:  Դերասանուհին եւ Առաջին տիկինը երեկ մասնակցել են հարսանեկան արարողությանը: Լուսանկարներ են հրապարակել նաև «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդին ու հարսը` Սարգիս Կարապետյանը եւ 25-ամյա Սալոմե Կինցուրաշվիլին:  Հիշեցնենք, որ խնջույքին ներկա է եղել մոտ 700 հոգի, որոնց թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Վրաստանի վարչապետը, Գագիկ Ծառուկյանը:

Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել