Картинки по запросу մգերՆոր նայում եմ Մգերի համերգը (հա՛, մեծ հաճույքով եմ նայում, քանի որ համարյա բոլոր երգերը հաճելի է ականջի համար), բայց ներվերս քայքայվումա... Մեր Մգերը ամեն ինչ անում է Բասկովի նման, ավելի ճիշտ՝ փորձումա անի. թե՛ ծաղիկ վերցնելու ձևերը, թե՛ շարքերի մեջով ման գալով ու ծաղիկ հավաքելու «մշակույթով», թե՛ բեմի առաջին շարքի նստածներին բարևելով, թե՛ համերգի ողջ ընթացքում իրա շարժուձևից ու պահելաձևով, թե՛ ծափ տալով ու թե՛ քայլվածքով...
Կարճ ասած՝ նենց տպավորությունա, որ էս Մհերը իր մենահամերգը կազմակերպելու ընթացքում միաժամանակ նայել է Բասկովի մենահամերգը Լուժնիկիում։)
Մնացել էր միայն երգեր «Շարմանկուհի» վերնագրով երգ ու պըլծ։)
Կարճ ասած՝ Մգե՛ր ջան, ամեն ինչ նենց վատ էիր մտածել, որ երգերդ լսելու հավեսն էլա կորում... Պլագիատ մի արա. գեշա ստացվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել