Картинки по запросу ընտրություններTert.am-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ժամը 08.00-ից բացվել են ընտրատեղամասերը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում են  համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում մասնակցելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու: 10 000-ից ավելի ընտրող կա 5 քաղաքային համայնքներում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 241-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն` (ՕԵԿ) 30-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական:

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել