Tert.am-ը գրում է.

Ինչո՞ւ է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության առաջին իսկ նիստին գազի ու հոսանքի սակագնի իջեցման հարց բարձրացնում, հակառակ նրա, որ Հայաստանում բոլոր կառավարությունները դրան կողմ չեն եղել, թեկուզ միայն այն պատճառով, որ դրանով էականորեն նվազում են պետական բյուջե մտնող հարկերը:

ԱԺ «գազային» նախկին հանձնաժողովի անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը, պատասխանելով Tert.am-ի այս հարցին, ասաց . «Ինչո՞ւ, որովհետև կառավարությունը հասկացել է, որ այս փուլում կարևորը ժողովրդի սոցիալական վիճակն է, ժողովրդի մոտ վստահության վերականգնումը, այլ ոչ թե գազից ու հոսանքից բյուջե գնացած հարկերը: Ի վերջո, ասաց, չէ՞, որ տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է»:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն իր «Կարենն ընդդեմ Կարենի» հոդվածում անդրադառնալով նորանշանակ վարչապետի այդ հայտարարությանը, գրել էր. «Փաստորեն, «ՀայռուսԳազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանի գործունեությունը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններն ուղղակիորեն հակասում են միմյանց: Այստեղ կա 2 տարբերակ: 1-ին` Կարեն Կարապետյանը զբաղվում է պարզ պոպուլիզմով , երկրորդ՝ նա 180 աստիճանով փոխել է իր մոտեցումը որպես մենեջեր: Մնում է պարզել, թե այս տարբերակներից որի հետ գործ ունենք»:

Միքայել Մելքումյանը նաև նկատեց, որ եթե համապատասխան պայմաններ չստեղծվեն, այս ապրանքների սպառումը կնվազի. գինը կբարձրանա, պահանաջարկը կիջնի, ապրանքները մրցունակ չեն լինի, արտագաղթը նոր տեմպերով կընթանա և այսպես շարունակ:

«Ստրկատիրական հասարակարգում էլ ստրկատերը ստրուկին տալիս էր էնքան սնունդ, որ ստրուկը զարթնի, աշխատի, ոչ թե սովից մահանա»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա` սա բոլորն արդեն հասկացել են:

«Եվ ինչ-որ ասել է Կարեն Կարապետյանը, ճիշտ է ասել, այնպես որ ի՞նչ պոպուլիզմ։ Ես էլ պոպուլիզմով չեմ տառապում, որ անընդհատ իշխանությանը մենակ քննադատեմ: Բայց ես տվյալ դեպքում չեմ կարող չասել, որ երեկվա կառավարության նիստին նրա ասածները, կարող է, ականջի համար մի քիչ անհաճո էին, բայց ճիշտ էին»,-ասաց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին և 2 նախարարների առաջարկեց առաջարկներ ներկայացնել գազի և հոսանքի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել