Պատմական գիտությունների թեկնածու

Վերջին տարիներին շփման գծում լարվածության մեծացումը և ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորումը դեռևս անհնարին է: Եվ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը միլիարդավոր գումարներ է ծախսում ժամանակակից տեխնիկայի գնման համար, իսկ Ալիևի կողմից հաճախակի հնչեցվում են ռազմաշունչ հայտարարություններ, ապա ասվածն ավելի քան հիմնավոր է դառնում: Սակայն վերջին օրերին Տավուշի սահմանամերձ գյուղերի տևական գնդակոծումը չէր կարող իրականացվել առանց Իլհամ Ալիևի իմացության և թույլտվության: Ադրբեջանի հերթական սադրանքը նպատակ ուներ խաթարել ՀՀ-ում սկսված ընտրական և ներքաղաքական պրոցեսները և հիշեցնել ԼՂՀ խնդրի մասին:
Սակայն ադրբեջանցիները իրենց հաշվարկներում սխալվում են, քանի որ հայկական զինված ուժերի կողմից թշնամուն հակահարված հասցնելը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ ՀՀ և ԼՂՀ բանակներն ի զորու են կասեցնելու թշնամու հարձակումը և թույլ չտալու, որ թշնամու սադրիչ գործողություններն ազդեն Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել