Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդդիմությունից այլ կարծիք չէր էլ սպասում, երբ հայտարարում են, թե ընտրություններից առաջ ժողովրդի զզվանքը մեղմելու համար է իշխանությունը գնացել վարչապետի փոփոխության:

«Շտապում են մեր ընդդիմադիր գործընկները, բնականաբար այլ կարծիք չէի էլ սպասում. մոտ են ընտրությունները և՛ ՏԻՄ, և՛ ԱԺ։ Ինչևիցե, մենք պատրաստ ենք բոլոր քննադատությունները կիսել, որովհետև փոփոխություններն ինքնանպատակ չեն լինում, անձերի փոփոխություն չի, ծրագրային փոփոխություն է՝ հիմնված Սահմանադրական փոփոխությունների վրա: Ասել ենք, որ հապաղելու ժամանակ չկա և ընդունված բարեփոխումները պարտավոր ենք կյանքի կոչել նոր ձևով»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե միայն վարչապետի հաստատումից հետո՞ իշխող ուժը հասկացավ, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ամեն ինչ համեմատության դաշտում է. «Եթե 90-ականների հետ ենք համեմատում, ապա հիմա անհամեմատ ավելի լավ է, որը, սակայն, բավարար չէ: Եթե պետք է նոր վարչապետը դեղատոմս առաջարկի, մենք էլ կաջակցենք, որ կյանքի կոչի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել