Շագանակագեղձի քաղցկեղը ամենատարածված քաղցկեղն է տղամարդկանց մոտ։ Հաշվի առնելով այն, որ շատ մարդիկ պարբերաբար չեն ստուգվում, կարևոր է իմանալ այս քաղցկեղի ախտանիշները և հասկանալ օրգանիզմի «հուշումները»։

BlogNews-ը դասակարգել է շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան, և Ձեզ է մատուցում այն կարևոր բաները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ։

Ինչու՞ է շագանակագեղձի քաղցկեղը այդքան վտանգավոր

Քաղցկեղի այս տեսակը առանձնանում է նրանով, որ չափազանց պասիվ է և կարող է գաղտնի զարգանալ տարիներ շարունակ։ Հենց այս պատճառով շագանակագեղձի քաղցկեղը չափազանց վտանգավոր է. մարդիկ իմանում են իրենց հիվանդության մասին ժամանակից ուշ, երբ բուժումն արդեն անօգուտ է։ Իհարկե, այդ դրությունը կարելի է շտկել քաղցկեղի ախտանիշների մասին բավարար գիտելիքներ ունենալու դեպքում։

Այս քաղցկեղը զարգանում է տարեց տղամարդկանց մոտ. գրանցված դեպքերի 80% -ում քաղցկեղով հիվանդ տղամարդիկ 65 տարեկան են կամ ավելի մեծ։

Նախնական փուլում այս քաղցկեղն անցնում է առանց զգալի ախտանիշների։ Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ այն փոքրի ցուցումները, որոնք մեր օրգանիզմը տալիս է մեզ նախազգուշացնելու համար։

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտանիշները

Ահա մի քանի հայտնի ախտանիշներ, որոնց մասին գիտեն գրեթե բոլոր տղամարդիկ․

  • Բարդություններ միզարձակման ժամանակ (ծանր դեպքերում մեզի մեջ արյուն է նկատվում)
  • Միզապարկի դատարկման հետ խնդիրներ
  • Միզարձակումը կառավարելու ունակության կորուստ
  • Սեքսուալ խնդիրներ / դիսֆունկցիա

Սրանցից բացի՝  կան նաև այլ՝  ոչ ստանդարտ ախտանիշներ, որոնց մասին չգիտեն տղամարդիկ և չեն ասոցացնում դրանք շագանակագեղձի քաղցկեղի հետ, մասնավորապես՝

  • Ցավեր մեջքի, ողնաշարի, կոնքերի և կրծքավանդակի շրջաններում
  • Քաշի հանկարծակի կորուստ
  • Հոգնածություն և թուլություն
  • Ոտքերի թմրածություն

Այժմ, երբ Դուք գիտեք ինչպես հայտնաբերել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկը, Դուք կարող է պաշտպանել ինքներդ Ձեզ՝ այս ախտանիշների առկայության դեպքում անահապաղ ստուգվելով։

Եթե Դուք պարբերաբար նկատում եք այս ախտանիշները կամ դրանց որևէ կոմբինացիան, ապա անհապաղ դիմեք բժշկի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել