Ուղեղը մարդու օրգանիզմի չափազանց կարևոր օրգաններից մեկն է, քանի որ այն օրգանիզմի կառավարման գլխավոր կենտրոնն է։ Այն մի քանի ֆունկցիա և պարտականություն ունի, ինչպես նաև իր մեջ պահում է անչափ մեծ ինֆորմացիա։

Սակայն ուղեղի կառուցվածքը կարելի է հեշտությամբ վնասել, ինչի հետևանքով կարող են նկատվել առողջության կտրուկ վատթարացում և բազում առողջական բարդություններ։ Ինչպես հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը, կան մի շարք սովորություններ, որոնք վնասում են ուղեղը։

BlogNews –ն առանձնացրել է այդ սովորություններից ամենավնասակար տասնյակը, ինչը և ստրոև ներկայացնում ենք Ձեզ։

1. Նախաճաշի բացակայություն

Մենք պարբերաբար լսում ենք, որ նախաճաշը օրվա ամենակարևոր ճաշն է, սակայն մարդկանց մեծամասնությունը մոռանում է այդ մասին։ Ամբողջ գիշեր առանց սնունդի անցկացնելու և չնախաճաշելու հետևանքով ուղեղը չի ստանում անհրաժեշտ սննդարար նյութերը. երկար տարիների ընթացքում այս սովորությունը կարող է բերել ուղեղի դեգեներացիայի։

2. Վատ քուն

Երկար ժամանակ անքնությամբ տառապելու արդյունքում արագանում է ուղեղի բջիջների մահվան գործընթացը։ Քունն ապահովում է օրգանիզմի պատշաճ հանգիստը և վերականգնում է այն սթրեսից հետո։ Այդ իսկ պատճառով լավ քունը պետք է մշտապես առաջնային լինի Ձեզ համար։

3. Մեծ քանակով շաքարի օգտագործում

Ցավոք սրտի, մեր օգտագործած բոլոր մթերքներն ու ըմպելիքները շաքար են պարունակում։ Իսկ շաքարի մեծ չափաբաժինների օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի՝ օգտակար նյութերը յուրացնելու ֆունկցիայի վատթարացմանը։ Այս ամենը բերում է ուղեղի հյուծվելուն և պարարտ հող է ստեղծում ուղեղի հիվանդությունների զարգացման համար։

4. Չափից շատ ուտելը

Չափից շատ ուտելը բերում է գիրացման, փորի ուռելուն , ինչպես նաև նվազեցնում է մտավոր ունակությունները և խթանում ուղեղի շնչերակների քարացմանը։

5. Ծխելը

Սա ուղեղի համար ամենավնասակար սովորություններից մեկն է. այն բերում է ուղեղի չորացման, խթանում զանազան հիվանդությունների զարգացմանը։

6. Գլուխը ծածկելը քնի ժամանակ

Կարող է տարօրինակ հնչել, բայց այս սովորությունը նվազեցնում է թթվածնի ընդունումը քնած ժամանակ։ Բացի այդ՝ կա նաև ածխաթթու գազի մեծ չափաբաժին ներշնչելու մեծ հավանականություն։

7. Աղտոտված օդ

Ուղեղին մեծ քանակությամբ թթվածին է հարկավոր ճիշտ կենսագործունեություն ապահովելու համար։ Աղտոտված օդի ընդունումը նվազեցնում է թթվածնի քանակը ուղեղում, ինչը բերում է ուղեղի ֆունկցիոնալության անկմանը։

8. Ուղեղի աշխատանքը՝ հիվանդ ժամանակ

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ նույնիսկ հիվանդ ժամանակ ստիպված ենք լինում մեր աշխատանքը կատարել։ Սակայն հիվանդանալը օրգանիզմի նշաններից է, որը մատնանշում է, որ պետք է մի փոքր հանգստանալ։ Այդ իսկ պատճառով հիվանդ ժամանակ աշխատելը կարող է իջեցնել ուղեղի արդյունավետությունը և բերել դրա վնասմանը։

9. Խոսակցական շփման բացակայություն

Խոսակցությունները խթանում են ուղեղի աճն ու զարգացումը, այդ իսկ պատճառով ինտելեկտուալ զրույցներն ամրապնդում են ուղեղը և ավելացնում դրա ֆունկցիոնալությունը։

10. Մտքերի բացակայություն

Մտածողությունն ընդլայնում է ուղեղը և պահպանդում դրա ֆունկցիոնալությունը. շատ մտածելը միայն օգուտ է ուղեղի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել