Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ իրենք միշտ էլ, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում ասել են, որ տնտեսության վիճակը ծանր է, սակայն, ըստ նրա, դա նաև պայմանավորված է նրանով, որ վարչապետը հանրապետության որոշումներում վետո դնելու իրավունք չունի։

«Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն էլ ես ասել եմ՝ վարչապետը հաջողություն կունենա թե սոցիալական, թե տնտեսական հարցերում, եթե հիսուն տոկոսով հանրապետության որոշումներում վետո դնելու իրավունք ունենա: Հիմա եթե նոր վարչապետը իմ ասած խնդիրներին զուգահեռ դատաիրավական համակարգում, անվտանգության համակարգում չունենա վետո դնելու իրավունք, անպայման բարդություններ են լինելու, ինչը ունենք»,-ասաց նա:

Ըստ Մելքումյանի՝ տնտեսությունը վիճակը նոր չէ, որ ծանր է։

«Բայց բարի լիներ մեծամասնությունն ասեր, որ տնտեսության վիճակը հիմա չի, որ վատ է, և այն հայտարարությունները, թե կամք ունենք և լուծումներ կան, միայն հայտարարելով չէ, հիմա պայմաններ են պետք ու թույլտվություն»,-ասաց նա և հավելեց, որ եթե աշխատանքներում երկու-երեք բացառություն անեն, համակարգը կփոշիանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել