Մենք տեղեկացած ենք, որ Սերժ Սարգսյանի շտաբներում, հասկանալով, որ անգամ ընտրակաշառքներով եւ այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն՝ Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում, որն է` Երեւանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաեւ տպագրված եւ հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար: Մեր ունեցած տեղեկություններով՝ անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»: Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երեւանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են երբեմն ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձինք: Իսկ մեկ այլ բնակավայրից` Երեւանի մեկ այլ ընտրատարածքում: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այս զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու եւ կանխելու ուղղությամբ: Արդյունքների վերաբերյալ մենք կհայտնենք ձեզ հաջորդիվ: Այս պահին հորդորում ենք ձեզ շտապ եւ ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ տարածել հետեւյալ տեղեկատվությունը. բոլոր վստահված անձինք եւ հանձնաժողովների անդամները պետք է լրացուցիչ ցուցակներով ընտրողների մասով հատկապես ուշադիր լինեն, պահանջեն եւ ստուգեն նրանց անձնագրերը, որպեսզի դրանց վերջին էջում քառակուսի կնիքի հետքեր չլինեն, պահանջեն նրանցից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված եւ կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ», որում նշված է լինում նաեւ նրանց ժամանակավոր գրանցման հասցեն: Եթե անձը չունի նման տեղեկանք` թույլ մի տվեք նրան քվեարկել: Եթե այդպիսի տեղեկանքն առկա է` հարցրեք նրանց, թե որտեղ է գտնվում այդ հասցեն, եթե չգիտի` արձանագրեք: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԱ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել