Tert.am-ը գրում է.

Ինչպես երևում է մինչև հիմա Քանյե Ուեսթը ծանր է տանում Նյու-Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում իր հավաքածուի ցուցադրության տապալումը: W magazine ամսագրին տված հարցազրույցում նա ներկայացել է չընդունված և չհասկացված հանճարի կերպարով: Քանյե Ուեսթը պատմել է նորաձևության հանդեպ իր ունեցած սիրո մասին և դժգոհել, որ ժամանակակից ֆեյշն-հանրությունը չի ընդունում իրեն:

«Նորաձևության հանդեպ իմ հետաքրքրությունն արթնացել է հինգ տարեկանում: Հիմա նման վարք է դրսևորում դուստրս: Նա քննդատական հայացք է նետում իր զգեստապահարանի վրա և ասում, թե ինչն է իրեն սազում, իսկ ինչը՝ ոչ»,-նշել է ռեփերը:

Քիմ Քարդաշյանի ամուսինը ցավով հավելել է, որ ժամանակակից նորաձևության աշխարհում ինքն ավելի շատ թշնամիներ ունի, քան երկրպագուներ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել