Լաս Վեգասը հայտնի է ամբողջ աշխարհին նրանով, որ այն երբեք չի քնում, և յուրաքանչյուր մարդ կարող է այնտեղ գտնել այն, ինչ ուզում է։ Սակայն քչերը գիտեն, որ մոլորակի մյուս ծայրում՝ Չինաստանի Մոնգ Լա քաղաքում, այնպիսի բաներ են կատարվում, որ նույնիսկ Վեգասը չի կարող համեմատվել դրա հետ։ Այդ քաղաքն այցելում է օրական ավելի քան 1000 մարդ։
Այնտեղ յուրահատուկ շուկա կա
Մոնգ Լա քաղաք այցելող մարդիկ ցանկանում են ձեռք բերել այնպիսի բաներ, որոնք երբեք հասանելի չեն կանոնակարգված հասարակությունում։ Տեղի շուկայում կարելի է ձեռք բերել ամեն ինչ։ Առանձնանում է բնաջնջման եզրին գտնվող կենդանիների՝ սպանված և ողջ վիճակում վաճառքը։
Քաղաքը առաջարկում է գինիների մեծ տեսականի
Գինու սիրահարների համար քաղաքն առաջարկում է գինիների մեծ տեսականի։ Բացի կարմիր և սպիտակ գինիներից՝ այնտեղ կարելի է ձեռք բերել վագրի ոսկորով, օձով և այլ սողուններով պատրաստված գինիներ։ Բացի այդ՝ յուրաքանչյուր մարդ կարող է ձեռք բերել ցանկացած տեսակի զինատեսակ առանց որևէ լիցենզավորման։
Մարմնավաճառությունը ծաղկում է գիշերները
Փոքր քաղաքի գրեթե ցանկացած անկյունում կարելի է գտնել մարմնավաճառների։ Նրանցից շատերը անչափահաս երեխաներ են, այդ իսկ պատճառով քաղաքն իսկական դրախտ է պեդոֆիլների համար։ Թմրանյութերը նույնպես չափազանց հասանելի են։ Մարդիկ կատակում են, որ Մոնգ Լայում թմրանյութ գնելը նման է ԱՄՆ-ում ֆասթ-ֆուդ գնելուն։
Չինաստանի կառավարությունը փորձել է ինչ-որ կերպ կարգի բերել քաղաքը, սակայն զբոսաշրջիկների և գումարների այդքան մեծ ներհոսքից այդքան էլ հեշտ չէ հրաժարվելը։ Այդ ամենին վերջ տալու համար Չինաստանի կառավարությունն արգելափակել է տեղի բջջային կապը, սակայն դա իրականում նեղություն է պատճառում միայն զբոսաշրջիկներին։ Տեղի հանցավոր խմբավորումները բջջային ցանցի անձնական աշտարակներ են կառուցել տեղանքում։
Բացի տասնյակ կազինոներից և հասարակած տներից՝ քաղաքում կա ընդամենը մեկ երկու տեսարժան վայր, որոնք ստեղծված են ուղղակի լինելու համար, քանի որ այնտեղ քչերն են գնում։
Չնայած, որ այս քաղաքն աճում է Լաս Վեգասից էլ ավելի արագ տեմպով, այն շատ է տարբերվում Վեգասից, քանի որ այստեղ իշխում է ոչ թե օրենքը, այլ անարխիան և հանցավոր խմբավորումները։