Tert.am-ը գրում է.

Մաքսային համակարգն ամենակոռումպացված համակարգերից մեկն է, արդյոք կառավարությունը դանդաղ, թե արմատական քայլերով է պայքարում դրա դեմ: ԱԺ-ում  «Մաքսային կանոնակարգման օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման շրջանակներում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն իսկ գործադիրի այսօրվա նիստում հանձնարարական հնչեցրեց՝ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բիզնեսի լրացուցիչ բեռը թեթևացնեն:

«Հիմնարար փոփոխություններ նշանակում է բիզնես միջավայրում այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան վստահ զգալ ներդրումների ներգրավման, մասնագիտական կարողությունների զարգացման, սեփականության իրավունքի տեսանկյունից: Առաջիկայում, երբ կներկայացվի կառավարության նոր ծրագիրը, կտեսնեք այս ուղղությամբ կոնկրետ գործողություններ»,- նշեց Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել