Յակուձան աշխարհի ամենամեծ ու հզոր հանցավոր կազմակերպություններից է։ Յակուձային վերաբերող շատ տվյալներ ու փաստեր գաղտնիք են համարվում։ Խմբի անդամներն արդեն 100 տարուց ավելի է՝ պահում են իրենց գաղտնիքները։ Այնուամենայնիվ, յակուձայի վերաբերյալ որոշ գաղտնիքներ հայտնի են։

  1. Յակուձան օրենք չի խախտում

Յակուձայի սկզբունքներից է մաքուր լինել օրենքի առաջ։ Սա նրանց դիմակավորման ամենաբարդ մասերից է։ Յակուձայի շտաբը գտնվում է Տոկիոյի բիզնես-թաղամասերից մեկում։ Իրական հանցագործությունները կատարվում են մարդկանց ձեռքերով, ովքեր կազմակերպության հետ ոչ մի կապ չունեն, իսկ իրավական մաքրությունը պաշտպանում են Ճապոնիայի լավագույն իրավաբանները։

2. Նրանց դաջվածքներն արվում են ձեռքով

Յակուձայի անդամներին կարելի է միանգամից ճանաչել՝ նայելով նրանց դաջվածքներին։ Խմբավորման անդամները միշտ երկարաթև են հագնում ու բարձր են պահում օձիքները, որպեսզի թաքցնեն վիզը։ Նրանք օգտագործում են դաջվածք անելու բացառապես ավանդական միջոցները, որոնք գալիս են հնուց, ու ոչ մի էլեկտրական սարք չեն օգտագործում։

3. Յակուձայի անդամների կանայք նույնպես ունեն դաջվածքներ

Խմբավորման անդամների կանայք աննշան դեր ունեն բիզնեսի վարման մեջ։ Սակայն եթե կինը դաջվածք է անում, իրավունք է ստանում լիովին մասնակցելու մաֆիայի գործունեությանը։

4. Յակուձան օգնում է Ճապոնիային

Մեկ անգամ չէ, որ յակուձան օգնության է հասել Ճապոնիայի բնակիչներին։ Այդպես եղել է 20-րդ դարի պատերազմների ժամանակ, կործանարար երկրաշարժերի ժամանակ։ Յակուձայի բրիգադները հավաքում էին վիրավորներին, սննդի հարցն էին լուծում ու նաև թողնում էին նրանց իրենց շտաբ-բնակարանները։

5. Նրանք բոլորը աքսորյալներ են

Յակուձայի անդամները չունեն նորմալ կապեր Ճապոնիայի հասարակության մյուս շերտերի հետ։ Նման բաժանումը սկսել է դարեր առաջ ֆեոդալական Ճապոնիայում։ Բարակումին հասարակության անդամները 11-րդ դարից սկսած կազմավորում էին հանցագործների դաս. այդպիսիք դառնում էին աղքատ գյուղացիները, ովքեր ստիպված էին լինում թալանել հարուստ սամուրայիներին։

6. «Յակուձա» անվան ծագումը

Շատերն են լսել «Յակուձա» անունը, բայց ոչ բոլորը գիտեն՝ ինչ է դա նշանակում։ Մաֆիայի անվանումը տվել է ճապոնական հայտնի թղթախաղը, որը կոչվում է «օիչո-կաբու» ու նման  է բլեքջեկի։ Խաղաթղթերի ամենաբարդ կոմբինացիան դրանում կոչվում է «յա-կու-զա» - 8+9+3 = 20: Խաղի հաշիվն ընթանում է ըստ վերջին թվի, այդ պատճառով այս դեպքում խաղացողն ստանում է 0։ Ժարգոնով «յակուձա» նշանակում է նաև «ոչ մի բանի պիտանի չէ»։

7. Յակուձայի անդամները կտրում են իրենց մատները

Դաջվածքներից բացի՝ յակուձան ունի մի դաժան ավանդույթ ևս. մատների կարճեցում։ Այն նշանակում է «մեղքերի թողություն»։ Յակուձայի շարքային անդամը կտրում է մատն ու տալիս այն իր շեֆին։ Եթե բոսսը չի բավարարվում դրանով, մատները շարունակում են կտրվել մինչև վերջնական ներումը։

8. Նրանք համարվում են աշխարհի ամենամեծ բանդան

Վերջին տվյալներով՝ յակուձան ունի 100.000-ից ավելի անդամ տարբեր երկրներում։ Յակուձան իր ներկայությունն ունի Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում ու ակտիվորեն ընդլայնվում է՝ վարձելով ամենատարբեր ազգության մարդկանց։ 

9. Ուլտրաաջ յակուձա

Յակուձան շատ մոտ է Ճապոնիայի տարբեր ազգայնական խմբավորումների հետ։ Նրանք ծայրահեղ քաղաքականացված են ու ձգտում են ազդել կառավարության վրա՝ իրենց մարդկանց այնտեղ ներդնելով։ 

10. Յակուձան պատերազմում է

Խմբավորման ներսում այժմ ներքին պատերազմ է ընթանում. այն բաժանվել է 2 մասի, ու պայքար է գնում լիդերության համար։ Այս պայքարում արդեն բազմաթիվ շարքային անդամներ են զոհվել, ու կոնֆլիկտը դեռ շարունակվում է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել