Երբ իմաստությամբ ասվում է,- ճանաչիր ինքդ քեզ,եվ կճանաչես տիեզերքը,- զուր չէ ասված, չնայած որ կես դարից ավելի է, ինչ մարդը տիեզերքում ինչեր ասես թե չի անում՝ շարունակելով մնալ իրեն անհաղորդ, դարից անտարբեր: Ուստի տիեզերքը անսահմանափակ է իսկ մարդիկ ձգտում են իշխանության, ոմանք հոգեբանական ու բարոյական, ոմանք էլ սեռական ու քաղաքական: ինչ արած… Տպագրիչների փողոցում Հունվարի 31-ին մահափորձեցին, Փետրվարի 1-ին նա ասաց,- «Սա իմ դեմ ուղղված չէր, մասնավորապես իմ անձի դեմ էր (Իմ դեմ--- Իմ անձի դեմ, գտեք 10-ը տարբերություն), Փետրվարի 10-ին ազգային ինքնորոշման ղեկավարը որոշեց, 11-ին՝ Փոշմանեց, ի դեպ փետրվարի 11- ին նշվում է հիվանդի միջազգային օրը, Ռաֆֆին ասաց,- Հնարավոր է , իր հերթին Վարդանն ասաց հնարավոր է, որ Րաֆֆին է մահափորձի Հովանավորը, Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն անվանեց ձեռքսեղմումներով լի, Հրանտը լարեց կիթառը, Արամ չցանկացավ մնալ քվեաթերթիկում՝ մնացյալին անվանելով դեկորատիվ, Պարույրը կոչ արեց Հրանտին հանելու թեկնածությունը, Հրանտը Պարույրին արեց վերոնշյալից, Սարգսյանն ուրախ էր, որ խորհրդարանում Հրանտ Բագրատյանի նման պատգամավորներ կան Արամը հայտատարեց՝ չեմ գնալու ընտրության, այլ ուտելու եմ քյալագյոշ, Անդրիասը նույպես շատ սոված էր գնաց լողանալու, Արամը Հայրիկյանին անվանեց Սև ծովում լողացող Հանրապետականի ԲԱՍԵԻՆՈՒՄ խեղդվող թեկնածու, Իսկ Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում չհիշատակեց Պարույր Հայրիկյանին, բայց նշեց, որ Րաֆֆին մշակույթ է փոխում …Հա մոռացա ասել ազգիս, փետրվարի 17-ը լռության օր է, կողմնորոշվեք դեպի ապահով Հայաստան ու օգտվեք ձեր ընտրելու իրավունքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել