Image result for կարեն կարապետյանՇատերը և հատկապես կարկառուն ՀՀԿ-ականները շարունակում են պնդել, որ վարչապետի պաշտոնում նոր մեկին նշանակելը իշխանության քաղաքական և տնտեսական բարեփոխումների մեկնարկն է։ Դե իհարկե, նման բարեփոխումների մեկնարկի մասին ժողովուրդը հաստատ շատ է լսել, բայց այդպես էլ չի տեսել։ Իհարկե, հավատալը դժվար է, բայց, եկեք մի պահ ենթադրենք, որ այդպես է, որ ՊՊԾ գնդի գրավումն ու ապրիլյան պատերազմը իսկապես ստիպում են մեր իշխանավորներին ձգել գոտիները և «խելքի գալ»։
Հայաստանը հոգեվարքի մեջ գտնվող երկիր է։ Երկրի տնտեսության բացասական դինամիկան գոնե զրոյացնելու համար անհրաժեշտ են գերմարդկային ջանքեր, տնտեսագիտական հզոր գիտելիքներ։ Եվ նույնիսկ այս հատկանիշների առկայության պարագայում դժվար է ասել, թե կհաջողվի արդյոք ապահովել գոնե փոքրիկ արդյունք։ Այսինքն, այսօր իր տնտեսությամբ Հայաստանը մի երկիր է, որի վարչապետ լինելն ուղղակի ամենաբարդ ու դժվար գործն է աշխարհում, էլի եմ կրկնում, եթե այդ վարչապետն իսկապես ուզում է տնտեսություն կառուցել։ Այս պայմաններում Հայաստանի վարչապետ լինելը լի է ձախողման դատապարտվելու հնարավորություններով, քանի որ ոչ միայն տնտեսություն չկա և այն զրոյից կառուցել է պետք, այլ նաև պետք է տնտեսության «հերն անիծողների» դեմ էլ պայքարել։ Օրինակ, եթե ինձ առաջարկեին, միանշանակ կհրաժարվեի՝ չնայած, որ բարձր պաշտոն ունենալուս երբեք դեմ չեմ եղել։
Լավ, դուք իսկապես հավատացել եք, որ նոր վարչապետը թողել է իր անհոգ կյանքը և եկել է «Հայաստանը Սինգապուր դարձնելու» առաքելությունն իրականացնելու՞, այն դեպքում, երբ նա բարեփոխումների իմիտացիայի գլխավոր դերակատարն է ընդամենը, որը նա մեծ պրոֆեսիոնալիզմով կխաղա մինչև խորհրդարանական ընտրություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել