Ներկայացնենք մի լուսանկար Նոել Դոլենի «Աշխարհի շուրջը. այն, ինչ կարող եք տեսնել Հայաստանում» գրքից, 1907, Փարիզ:
Լուսանկարն ունի հետևյալ մակագրությունը. «Ո՛չ թուրքը, ո՛չ էլ քուրդը գեղարվեստական տաղանդների հարցում հմուտ չեն, սակայն հայերը, որոնց մշակույթը գալիս է դեռևս Բաբելոնի ժամանակաշրջանից, ինչպես և ասիական հույներն իրենց հնագույն ազգային արվեստներով կարողացել են գրավել նվաճողներին: Այստեղ տեսնում ենք Արևելյան Քրդստանի (հեղինակը նկատի ունի Վան-Վասպուրականը) երկու հրաշալի գորգերի պատրաստման գործընթացը, որոնք ստեղծվում են դեռատի հայուհիների կողմից, մինչդեռ արվեստանոցի՝ տարիքով և վերահսկող աշխատակցուհին ցուցադրում է արդեն ավարտուն և վաճառքի համար պատրաստ գորգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել