Մարդկության՝ որպես ցեղատեսակ կայացման և զարգացման առաջին քայլերին համընթաց մենք հիացել են բնության հրաշքներով, մասնավորապես՝ աստղերով։

Ընդունելով այդ հիացմունքը և հետաքրքրությունը որպես հիմք՝ մարդիկ ստեղծել են գիտության ճյուղեր, որոնք ուսումնասիրում են տիեզերքը և աստղերը։ Տեխնոլոգիական զարգացումների շնորհիվ մարդիկ կարողացել են տեսնել մեր մթնոլորտից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող օբյեկտները, ճանապարհորդել Երկրի շուրջ և վերջապես, դուրս գալ բաց տիեզերք և վայրէջք կատարել Լուսնի վրա։

Սակայն սույն ոլորտում կատարված որոշ հայտնագործություններ հիմնվում են ոչ թե մարդու, այլ պոտենցիալ այլմոլորակայինների գործունեության վրա։ 1950-ական թվականներին աստղադիտակները ֆիքսել են մի օբյեկտ՝ «Սև Ասպետ» անվանմամբ, որը անհասկանալի ծագում ունի և անհասկանալիորեն պտտվում է Երկիր մոլորակի ուղեծրում։

Այդ տարիներին մարդիկ ամեն պահի սպասում էին այլմոլորակայինների այցին, այդ իսկ պատճառով այս բացահայտումն իսկական ցնցում առաջացրեց Երկրի ինտելեկտուալ հասարակության շրջանակներում։

Այսօր կան շատ տեսություններ, որոնք փորձում են բացատրել այս տարօրինակ արբանյակի ծագումը։ Ոմանք պնդում են, որ դա ուղղակի ինչ-որ բանի բեկոր է, որը հայտնվել է Երկիր մոլորակի ձգողականության ուժի ազդեցության մեջ, ոմանք պնդում են, որ դա ուղղակի հալյուցինացիա է, իսկ մյուսները համոզված են, որ դա այլմոլորակային ծագում ունեցեղ օբյեկտ է։ Մինչ օրս միայն մեկ դեպք կա գրանցված, որտեղ նշվում է մարդու և այլմոլորակայինի կոնտակտի մասին, սակայն այդտեղ ամեն ինչ բացատրվել է հալյուցինացիայի ազդեցությամբ՝ ամբողջ պատմությունը բարդելով օդաչուի երևակայության վրա և ասելով, որ դա ուղղակի բեկոր է եղել։ Իսկ թե ի՞նչ է առեղծվածային այդ արբանյակը իրականում, չգիտի ոչ ոք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել