Image result for ադրբեջան ցույց սահմանդրականԱդրբեջանի տնտեսական անկումը շարունակվելու է, այն ուղղակիորեն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ունենալու թշնամու կողմից ձեռք բերվող սպառազինության որակի և քանակի վրա։ Արդեն որերորդ անգամն է՝ հետաձգվում է Ադրբեջանին զենքի մատակարարումը, քանի որ տնտեսական սրնթաց անկման պատճառով այս երկիրն այլևս առաջվա պես գնողունակ չէ, գումարած սրան՝ սոցիալ-տնտեսական յուրաքանչյուր ճգնաժամ լի է ներքաղաքական ցնցումներով, որոնք արդեն իսկ դրսևորվում են այս օրերին։ Սա պետք է գիտակցեն մեր իշխանությունները և կոշտ, ինչ-որ տեղ նաև ագրեսիվ կեցվածք որդեգրեն բանակցային գործընթացում՝ անելով ամեն ինչ, որ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» մեզ համար կործանարար պահանջը, որը դրվել է մեր առջև գերտերությունների կողմից, որևէ կերպ կյանքի չկոչվի և Հայաստանի մաս կազմող Արցախից որևէ թիզ հող չանցնի թշնամուն։ ՌԴ-ն և ԱՄՆ-ն այս չարաբաստիկ թեզին հակադրում են պատերազմը, պարզ ասած՝ մեզ ասում են կա՛մ հող կհանձնեք, կա՛մ պատերազմ կլինի։ Բայց Ադրբեջանում այսօր ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը դեռ երկար է շարունակվելու, ամենաբարենպաստ նախադրյալներ է ստեծում մեզ համար այս գերտերությունների սպառանալիքները չեզոքացնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել