Կրակն այնքան ուժեղ է եղել, որ աշխատել են տան՝ ծխի համար նախատեսված դետեկտորները։

Բրուքլինցի 6-ամյա տղան դարձել է Samsung Galaxy Note 7-ի մարտկոցի պայթյունից տուժածներից։

«Տղան հեռախոսից օգտվելիս է եղել տանը, երբ այն հանկարծակի սկսել է այրվել։ Երեխան մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնում է New York Post-ը։

Սեպտեմբերի 2-ին Samsung-ը թողարկել էր իր նոր սմարթֆոններից 2.5 միլիոն հատ։ Օրեր անց սկսեցին տեղեկություններ տարածվել, որ նոր հեռախոսները պայթում են։

Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը բավականին ուժեղ է եղել։
- Նա հիմա տանն է ու վախենում է որևէ հեռախոսի մոտ գնալ ու պարբերաբար լացում է,-հայտնել է երեխայի տատիկը մամուլին։
Շաբաթ օրվա մամուլի ասուլիսում Samsung-ի նախագահ DJ KOH-ը կոչ է արել բոլորին վերադարձնել սմարթֆոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել