Հայտնի բլոգերը, երկար տարիներ աշխատելով մի ֆիրմայում, որտեղ շատ են եղել շրջաններից եկած աղջիկներ, հասկացել է, թե ինչպես կարելի է պարզել գավառամիտներին, ու կիսվել է այդ մասին։

1. Բարձրակրունկներ՝ գիշեր, թե ցերեկ։ Ու տարբերություն չկա՝ ստացվում է թեթև ու հեշտ քայլել, թե ոչ։

2. Սեքսուալության անտեղի ընդգծում։ Շրթներկը՝ կարմիր, մազերը՝ շեկ, եղունգները՝ վայրի, դեկոլտեն՝ խորը, եթե կիսաշրջազգեստ, ուրեմն՝ կարճ։ 

3. Չափից ավելի են վազում նորաձևության թրենդների, բրենդների ու տենդենցիաների հետևից։ Շանելի, Դիորի, Էտրոյի ու այլ հայտնի բրենդների բացակայությունը լրացնում են չինական պատճեններով։

4. Այդ իսկ պատճառով հագուստի պիտակները երբեք չեն պոկում։

5. Ձգտում են արտաքինի թյունինգի։ 21 տարեկանում արդեն մտածում են կրծքերն ու շուրթերը մեծացնելու մասին։

6. Ազատ ժամանակը բացառապես անցկացնում են նորաձևության սրահներում ու բարերում։ Սելֆի են անում՝ անպայման գավաթը ձեռքին։

 

7. Աշխատել միայն «մոդայիկ» կանտորաներում, ինչպես օրինակ՝ հեռուստատեսություն, ամսագրեր կամ թանկ ակումբներ, այնտեղ, որտեղ հարուստ տղամարդիկ կան։ 

8. Տղամարդկանց միշտ գնահատողաբար են նայում։ Ախ այդ հայացքը։ Դրանցում ապագայի սկաններներ են դրված։ Մի վայրկյան ու նա կարող է հասկանալ ամեն ինչ. աշխատավարձի չափն ու հաճախականությունը, առատաձեռնության մակարդակը ու ընդհանրապես պոտենցիալը։

9. Հաճախ չունեն բարոյականության չափանիշներ։ Ամուսնացած տղամարդն ընդհանրապես տաբու չէ։

10. Օժտված են ամուսնանալու ցանկության գերբնական ուժով։ Հատկապես ցանկանում են օլիգարխների։

11. Շատ կարճ հիշողություն ունեն, երբ խոսքն իրենց կենսագրությանն է վերաբերում։

12. Անբացատրելի վստահություն սեփական հրաշագեղության հանդեպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել