Երեկ տեսա երգչուհի Գաբի Գալոյանի նոր տեսահոլովակը, որն, անկեղծ ասած, շատ զարմացրեց և ուրախացրեց։ Ապրի այս աղջիկը։ Ասեմ, որ ամեն մեկը չէ, որ կարողանում է ժողովրդական երգն այսքան քաղցր երգել և, միևնույն ժամանակ, այսքան կանացի և գրավիչ։ Կարծում եմ՝ նա վերջապես գտավ այն ոճը, որում պետք է հանդես գա և, իհարկե, ուրախ եմ, որ փոփ ժանրում ևս հաջողություններ է գրանցել։ Տեսահոլովակում ամեն ինչ շատ գրագետ էր արված․ թե՛ հագուստների ընտրությունը, թե՛ Գաբիի տեսքը, շատ հաջող էին։
Հայկական շոու բիզնեսում, բացի կոմերցիոնից, մնայուն և կարևոր արժեք ներկայացնող երգերը հիմա շատ-շատ քիչ են, ես կասեի՝ գրեթե չկա, և երբ այսքան որակյալ մի բան ես տեսնում, իսկապես ուրախանում ես և ուզում ես միայն գովեստի խոսքեր ասել։ Վերջին շրջանում ինչ նոր պրեմիերա լինում է, սկսում ես լսել առաջին ելևէջներն ու արդեն անջատում ես, իսկ այս տեսահոլովակն անընդհատ ուզում ես նայել։ Շնորհավորում եմ երգչուհուն այսքան հաջող գործի համար և հույս ունեմ, որ հաջորդներն էլ նույնքան հաջող կլինեն։