Ինչքան չեմ հարգում մարդկանց, ովքեր «պոնտեր» են տալիս, ձև թափում, թե բա տեսեք մենք ... Զզվում եմ, մեղմ ասած։ Այդպիսիք անհամեստ են ու վտանգավոր, որովհետև պոնտի համար ինչի ասես չեն դիմի։ Հետո՝ այդ պոնտի մեջ ուրիշներից իրեն վեր դասելու պահը կա, ավելի շուտ ուրիշներին հեգնելու՝ այն դեպքում, երբ հեգնանքի հենց ինքդ ես արժանի։ Ախր չեք պատկերացնի... Ու պատկերացրեք, որ խոսքը քաղաքական ուժի մասին է ու խորհրդարանում։ Չկռահեցիք՝ այս անգամ ՀՀԿ-ն չէ, ՀՅԴ-ն է ։)))Վերջերս նկարներ չէի դնում, բայց հիմա կդնեմ, չեմ կարող չդնել ու կարծում եմ չեմ վիրավորի ոչ մեկին, որովհետև հենց իր կողմից է դրվել նկարն ու հետևյալ նկարագրությունը տրվել. «ԱՅՍ ՍՊԻՏԱԿ ԵՌԱՀԱՏՈՐԻՆ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՀՀ ԲՅՈՒՋԵ, ՔՎԵԱՐԿՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ 66 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՈՒ ՆՐԱՆՔ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ Ե՞Ն»։ Հեգնանքը նկատեցիք, չէ։ Սա էլ նկարը.
Ախր ադնակլասնիկյան նկարը հաստատ ՍՊԻՏԱԿ ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ հետ ներդաշնակ չէ։ Ես էլ կարող եմ չէ՞ հեգնել, չնայած իրականությունն եմ ասում։Այնպես որ, ուրիշներին քաղաքական հեգնելուց առաջ մի փոքր մտածել է պետք։Եթե ժամանակ կունենաք ու չեք ալարի՝ բազմաբարձր վերամբարձ բարբառումներ կարող եք կարդալ հաջորդող նկարագրություններում։Դե իհարկե, կասեք ընտրություններ են։ Բայց թե ընտրազանգվածն էլ հո դեբիլ չէ, ամբոխ չէ, ոչխար չէ։Կրկնում եմ, ես այստեղ պարզապես տարածողի դերում եմ։ Նկարը վերցված է նկարվածի ֆեյսբուքյան էջից, եթե հետո, իհարկե, այն չջնջվի։)Այսքան բան։Կիրակի իրիկուն, ՄարատՀ.Գ. Ինչ-որ խղճի տարօրինակ զգացում ունեմ՝ գենդերային պահով, բայց թե անտարբեր անցնել չէի կարող։ Խորհրդարան է ու բյուջե ու քաղաքական ուժ, որը շատ լուրջ հավակնություններ ունի։--

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել