Երեկ Չելյաբինսկի վրա ընկած երկնաքարի հետ կապված հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել: Հիմնական հարցը թերևս այն է, թե այդ ինչպե՞ս ըստ իրենց տիեզերքում այդքան հզոր սարքեր ու տեխնիկա ունեցող NASA-ն չի կարողացել նկատել երկրին մոտեցող հսկայական երկնաքարը, որի պայթյունից տուժել է 1145 մարդ:

Ըստ NASA-ի` երկնաքարի պայթյունի հզորությունը գրեթե 20 անգամ գերազանցում է Հիրոսիմայում նետված ատոմային ռումբի հզորությանը: Յոթ հազար տոննա զանգվածով երկնաքարը Երկրի մթնոլորտ է ներխուժել առնվազն 64 հազար կմ/ժ արագությամբ եւ պայթել 19-24 կմ բարձրությունում: NASA-ի փորձագետներն այդ երկնաքարն անվանել են Տունգուսի աղետից հետո Երկրի վրա ընկած  ամենահզոր տիեզերական մարմինը:

NASA-ում կարծում են, որ Ռուսաստանի տարածքում ընկած օբյեկտը Մարսի եւ Յուպիտերի միջեւ գտնվող «աստերոիդների գոտուց» մի բեկոր է: Ասում են նաև, որ նման տիեզերական մարմինը նախապես հայտնաբերելը շատ դժվար է: Բա իհարկե:

Բեկորների մեծ արագությամբ շարժումը հզոր լուսավորություն եւ հարվածի ուժեղ ալիք էր առաջացրել: Ընկնող նյութի հիմնական մասը ցնդել էր, մնացած բեկորները արգելակվել էին եւ կարող էին ընկնել երկնաքարերի տեսքով: Հայտնաբերված երկնաքարերի զանգվածը կազմում է  նախնական զանգվածի 1-5%-ից ոչ ավելի: Հիմնական էներգիան անջատվել էր 5-15 կմ բարձրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել