Մեզանից շատերը մաղադանոսն օգտագործում են որպես համեմունք ապուրների, աղցանների և այլ ճաշատեսակների մեջ:

Թարմ և բուրավետ կանաչին ճաշատեսակներին ոչ միայն վառ համ և բույր է հաղորդում, այն նաև հարստացնում է ճաշերը վիտամիններով:

Մաղադանոսը նաև հզոր միզամուղ է, որը վերացնում է այտուցվածությունը, միզուղիների ինֆեկցիաները և այլ խնդիրներ:

Հենց մաղադանոսի՝ հեղուկն օրգանիզմից անվտանգ ձևով հանելու վրա է հիմնված EnterTrain-ի այսօրվա առաջարկած նիհարելու բաղադրատոմսը:

Մաղադանոսը՝ նիհարելու համար

Բաղադրիչների քանակը նշված է մեկ օրվա չափաբաժնի համար: Հաշվի առնելով լավ արտահայտված միզամուղ էֆեկտը՝ խորհուրդ չի տրվում ավելացնել նշված չափաբաժինը: Քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև հղիության դեպքում այս ըմպելիքը կարելի է խմել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Բաղադրիչներ

  • 5 ճաշի գդալ մանրացրած մաղադանոս
  • 1 լ ջուր

Պատրաստման եղանակը

1. Եռման ջուր լցրեք մաղադանոսի վրա:

2. Թողեք թրմվի 20 րոպե և անցկացրեք թանզիֆով (марля):

Մաղադանոսն օրգանիզմից հանում է տոքսինները, ինչպես նաև արագացնում է նյութափոխանակությունը:

Խորհուրդ չի տրվում այս միջոցն օգտագործել հինգ օրից ավել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել