
Օհայոյի ոստիկանությունը հրապարակել է լուսնակար, որտեղ մեքենայի առջևի մասում թմրանյութի դոզայի գերազանցումից ուշագնաց պառկած են ծնողները, իսկ մանկահասակ երեխան նստած է հետնամասում։
Ոստիկանության սպան նկատել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ տեսել է անկանոն ձևով ընթացող մեքենան։ 4 տարեկան փոքրիկին հանձնել են երեխաների խնամակալության ծառայությանը։ 50-ամյա մայրը՝ Ռոանդա Պասեկը, ու 47-ամյա հայրը՝ Ջեյմս Ակորդը, թմրանյութեր պահելու համար ձերբակալվել են նաև 2011 թվականին։
Օհայոյի ոստիկանական ծառայությունը լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքի էջում ու նշել, որ ծնողները ուշագնաց են եղել հերոինի դոզայի գերազանցումից։
Իրավապահները նշել են, որ լուսանկարը հանրայնացրել են, որպեսզի ցույց տան, թե ինչքան վտանգավոր կարող է լինել հերոինի օգտագործումը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել