Картинки по запросу Մ6-Ընդամենը մի քանի ժամ առաջ պարզ դարձավ, որ Մ6 միջպետական մայրուղու շինաշխատանքները կմեկնարկեն հաշված օրերից:

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր–Թումանյան հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի, և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ ՏԿ նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային հետևյալ երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երևան –Սևան –Իջևան (Մ-4), Ոսկեպար–Նոյեմբերյան– Բագրատաշեն–Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:
Բ) Երևան–Սպիտակ–Վանաձոր (Մ3) –Դիլիջան-Իջևան (Մ-4)– Ոսկեպար–Նոյեմբերյան–Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.
Ա) Վանաձոր–Ստեփանավան–Ագարակ–Կողես–Այգեհատ–Օձուն–Ալավերդի–Վրաստանի սահման
Բ) Վանաձոր–Դսեղ –Մարց–Թումանյան ճանապարհահատվածներով։

Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան – Գյումրի – Աշոցք – Բավրա – Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել