Օրեր առաջ հանրության դատին հանձնվեցին երկար սպասված iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները։ Apple ընկերությունը հնարավորինս տպավորիչ ներկայացրեց իր արտադրանքը։ Բնականաբար, շատ մարդիկ ինչ-որ չափով հիասթափվեցին, քանի որ նրանք սպասում էին ապագայի տեխնոլոգիա հիշեցնող սմարթֆոն։ Սակայն արդյոք նոր iPhone-ը չի արդարացնում մեր բոլորիս սպասելիքները։

Այս հարցին պատասխանելու համար BlogNews-ը ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե ինչպիսին է իրականում նոր iPhone-ը։ Ձեզ ենք ներկայացնում Apple-ի ամենաառաջադեմ սմարթֆոնի բոլոր առանձնահատկությունները, իսկ մնացածը Դուք որոշեք Ձեզ համար։

Ինչ վերաբերում է չափսին և հարմարավետությանը, նոր iPhone 7-ը գրեթե չի տարբերվում նախորդ երկու մոդելներից։ Չնայած դրան՝ նույն չափսերի սմարթֆոնի մեջ Apple-ը կարողացել է տեղավորել մի շարք չափազանց հետաքրքիր թարմացումներ, որոնք անպայման կհետաքրքրեն Ձեզ։

iPhone-ի էկրանի միակ կոճակը էլ չկա։ Դրան փոխարինում է սենսորային կոճակ, որը հագեցված է Apple-ի նորարարական 3D touch համակարգով։ Բացի այդ՝ այն ունի նաև «Haptic» համակարգ, որը անցյալում ունեին միայն Apple-ի սմարթ-ժամացույցները։

Նոր iPhone-ը ջրադիմացկուն է։ Սակայն դա չի նշանակում, որ այն ջրակայուն է։ Կարճ ասած, այն չի վնասվի կարճ ժամանակով ջրի տակ մնալու պատճառով, սակայն մենք խորհուրդ չենք տալիս լողալ նոր iPhone-ի հետ։

Այն նոր տեսախցիկ ունի։ iPhone 7-ը ունի նոր՝ 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, որը հագեցված է մի շարք առաջադեմ տեխնոլոգիական առաձնահատկություններով։ Դրանցից առավել նշանակալիցն այն է, որ տեսախցիկն ինքնուրույն կայունացնում է լուսանկարը։ Իսկ ահա iPhone 7 Plus մոդելը ունի ոչ թե մեկ, այլ երկու տեսախցիկ։ Երկու տեսախցիկի օգնությամբ Դուք կկարողանաք լուսանկարչական ոլորտում նոր մակարդակի հասնել։ Նկարների որակը նկատելիորեն բարելավված է։ Դիմացի տեսախցիկը նույնպես կատարելագործված է երկու մոդելներում էլ՝ նախկին 5-ի փոխարեն 7 մեգապիքսել հզորությամբ։

Զարմանալի է, բայց Ձեր iPhone-ն արդեն ստերեո համակարգ ունի։ Ձայնը ավելի քան 2 անգամ ավելի բարձր է, քան նախորդ մոդելինը։ Բացի այդ՝ բարելավված է հնչողության որակը։

Ավելի երկար աշխատունակություն։ Apple ընկերությունը, բնականաբար, չի մանրամասնում, թե ինչպես են գործում նոր մարտկոցները, սակայն երաշխավորում է առնվազն երկու ժամ հավելյալ օգտագործում՝ համեմատած նախորդ մոդելի հետ։

Իսկ այժմ ամենահետաքրքիրը։ Նոր iPhone-ը ականջակալների համար նախատեսված պորտ չունի։ Ականջակալները օգտագործելու համար Դուք պետք է այն միացնեք վերալիցքավորման պորտը։ Apple-ը հատուկ անցման լար է ներառել յուրաքանչյուր սմարթֆոնի համար։ Սակայն կան նաև նոր AirPod տեսակի ականջակալներ, որոնք անլար միացում ունեն։ Նրանք բավականին լավ հնչողություն ունեն, բայց դրանք կորցնելը չափազանց հեշտ է։

Նոր iPhone-ն ունի ավելի արագ պրոցեսոր՝ A10 Fusion։ Սա 64  bit, քառակի միջուկով պրոցեսոր է, որը 40% -ով ավելի արագ է, քան նախորդ A9 պրոցեսորը։ Միջուկներից երկուսը բարձր  գործունեություն ունեն, իսկ մյուս երկուսը՝ բարձր արդյունավետություն, ինչի շնորհիվ այն ավելի քիչ էներգիա է օգտագործում, քան նախորդ A9 պրոցեսորը, իսկ գրաֆիկական առաջընթացը ֆանտաստիկ է. դա ուղղակի տեսնել է պետք։

Նոր iPhone-ը մեծացված հիշողությամբ է լինելու՝ 32, 128, 256 GB: Լինելու է նաև նոր գույն՝ ջեթ սև, որը հասանելի է միայն 128GB և 256GB մոդելների համար։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր iPhone-ների մասին, իսկ արժե այն ձեռք բերել, թե ոչ, որոշե՛ք ինքներդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել