Image result for баку запрещает праздник шиитовԱնհրաժեշտության դեպքում սեփական երկրի՝ իբր շիայական բնույթը շեշտող և այդ հանգամանքը նաև Արցախյան հակամարտության համատեքստում օգտագործող Բաքվի վարչակարգը վերջին շրջանում, ըստ էության, գնացել է աննախադեպ քայլի՝ շիաների համար ամենակարևոր՝ Աշուրայի սգո օրերին ընդառաջ Ադրբեջանական Հանրապետության խորհրդարան ներկացված օրինագծի միջոցով փաստացիորեն արգելելով շիայականության քարոզը սեփական երկրում:

Ակնհայտ է, որ նախորդ տարի Նարդարանի շիայական ապստամբությունը ճնշելուց հետո, որի ընթացքում նաև մզկիթներից ու հանրային շինություններից պոկվեցին և գետին նետվեցին Աշուրայի սգո դրոշները (աննախադեպ գործողություն, որով վիրավորանք էր հասցվում ոչ միայն Նարդարանի բնակիչներին, այլև Իրանի առաջնորդությամբ համաշխարհային շիայական ողջ համայնքին), Բաքվի բռնապետն ուղղակի առաջնորդվում է «տաք կաթով բերանը վառածը թանի վրա էլ է փչում» անտրամաբանական սկզբունքով, ինչի արդյունքում ստացվում է, որ սեփական երկիրը շիայական հորջորջող վարչակարգը շատ դեպքերում հավատացյալ շիաների համար վիրավորական և քամահրական միջոցներով զանազան արգելքներ է սահմանում հենց շիա իսլամը ազատորեն դավանելու և քարոզելու գրեթե ողջ դաշտի վրա:

Այս ամենի համատեքստում շիայականության գործոնի կամ իբր շիա լինելու մասին Բաքվի վարչակարգի կողմից արվող որևէ հղում քաղաքական հարթության մեջ միանշանակորեն պետք է գնահատվի որպես կեղծ քարոզչություն, իսկ բարոյական առումով՝ լկտի երեսպաշտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել