Խուլիո Մացիաս Գոնսալեսը 17-ամյա դեռահաս տղա էր։ Նրա ընտանիքն ապրում է Մեխիկոյում՝ Մեքսիկայի մայրաքաղաքում։ Նա ընկերություն է արել 24-ամյա աղջկա հետ։ Մի անգամ՝ ընտանեկան ընթրիքի ժամանակ, տղան հանկարծակի ընկել է հատակին։ 

Ծնողներն անմիջապես բժշկական օգնություն են կանչել, բայց նրանց ասել են, որ տղան արդեն մահացած է ու փրկելն անհնար է։ Երիտասարդը մահացել էր ինսուլտից։ Մարմնի հետազոտության ժամանակ բժիշկները մուգ հետք են նկատել նրա պարանոցին՝ հենց քներակի վրա։ Ընկերուհու կրքոտ համբույրի հետքն է եղել դա։

Անմիջապես քներակը համբուրելը արյան գունդ է առաջացրել, որը ժամեր անց հայտնվել է ուղեղում ու դարձել ինսուլտի պատճառ։

Նման բան հաճախ չի լինում, բայց սա առաջին դեպքը չէ, այնպես որ զգու՛յշ եղեք ձեր սիրելիների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել