Իմ կարոտներն ու արևները հետ բեր...
Իմ դողացող ձեռքերով կառուցած սերը մի կործանիր...
Ես արգելում եմ քեզ շնչել...
Իմ՝ քեզ նոր կյանք տված շունչը մի անտեղի վատնիր..

Երբ դու կյանքից բավականաչափ հոգնել էիր և մեռնելու պատրաստ թևերդ բացել օդում... ես քո օդն եղա, ու գրկեցի քեզ...
Ամուր քաշեցի պարանոցիցդ խեղդելու աստիճան ու թույլ չտվեցի կործանվել սեփական ձեռքովդ...
Ես խեղդեցի քեզ... խեղդեցի այն աստիճան, որ շնչակտուր լինես իմ սիրուց... հետո քեզ նոր շունչ տվեցի... 
Դու ժպտում էիր՝ խեղդվելով իմ՝ սիրով լցված ձեռքերի մեջ...
Հետո ես քեզ կենդանացրի... 
Դու ինձ այդքան տկար պետք չէիր գա...

Դու ոչինչ չունեիր ... բայց փոխարենը ես քեզ շատ էի պետք...
Դու շատ թույլ էիր, բայց քեզ ուղղված իմ սերը ուժեղ էր շատ...

Քեզ կյանքի կոչեցի ու քո ժպիտով երջանիկ դարձա...
Քեզ խլեցի ուրիշից ու իմը կոչեցի...
Քեզ եսասիրաբար պաշտեցի ու դարձա քեզասեր...

Ինձ ժպտացիր ու կյանքս քեզնով լցվեց...
Ինձ խլեցիր ուրիշից ու երջանկացա...
Ինձ սիրեցիր... ինձ պաշտեցիր... ինձ քո ապագան կոչեցիր...

Իմ շնչով չշնչես ...
Որ իմ ու քո սերերը չդառնան սովորական...
Որ չնմանվենք սովորական սիրահարների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել