Image result

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է:

Այն սահմանվել է Բուխարեստում 1958-ի՝ Լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ: Պատվիրակների մտահղացումն այն էր, որ այդ օրը բոլոր երկրների և հրատարակությունների լրագրողները պետք է դրսևորեն համախմբվածություն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

Օրը պատահաբար չէ ընտրված. 1943-ի սեպտեմբերի 8-ին չեխ լրագրող, գրող Յուլիուս Ֆուչիկը հակաֆաշիստական դիմադրությանն ակտիվ մասնակցելու համար մահապատժի է ենթարկվել նացիստական ռեժիմի կողմից: Ֆուչիկն աշխարհին հայտնի է դարձել «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցիս» գրքի շնորհիվ, որ գրել է բանտում եղած ժամանակ և որի համար 1950-ին հետմահու պարգևատրվել է Խաղաղության միջազգային մրցանակով:

20-րդ դարի վերջին սեպտեմբերի 8-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է լրագրողների միջազգային օր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել