Իսպանիայի Անդալուզիա շրջանի հյուսիսում՝ Տոմարես քաղաքում, նոր ջրագիծ անցկացնելու ժամանակ ջրմուղագործները պատահմամբ հնագիտական գանձ գտան: 590 կգ ընդհանուր քաշով արծաթե մետաղադրամները լցված էին 19 անոթի մեջ, որոնք գրեթե անվնաս էին մնացել այդ ողջ ընթացքում:

-Հնագիտական գտածոյի արժեքն արդեն մի քանի միլիոն եվրո է գնահատվում,-հայտնել է Սևիլիայի հնագիտական թանգարանի ղեկավար Աննա Նավարրոն:

Դրանց տարիքը դեռևս հստակեցված չէ, բայց տատանվում է 3-4 դարերի միջև, ինչի մասին հուշում են մետաղադրամների վրայի Մաքսիմիան և Կոնստանտին I Մեծի պատկերները:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել