Այսօր Երևանի ժամանցային կենտրոններից մեկում Կոնվերս Բանկն անց էր կացնում մրցանակաբաշխություն՝ Կոնվերս Գոլ ակցիայի շրջանակներում:

Ամենաշատ «գոլեր» հաջողվել է հավաքել Կոնվերս Բանկի ակտիվ քարտապան Արման Միրզոյանին, ով ստացավ գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն դիտելու էլ-կլասիկոն՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» ֆուտբոլային խաղը՝ 2013թ. մարտի 2-ին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները ստացան հեռուստացույցներ, իսկ մյուս 50 ակտիվ քարտապանները՝ սիրելի ֆուտբոլային ակումբների լոգոտիպերով գնդակներ և վզկապներ:

Միջոցառումը ընթացավ սպորտային անմիջական միջավայրում: Մասնակիցները հնարավորություն ունեցան անվճար օգտվելու ժամանցային կենտրոնի խաղային հնարավորություններից:

Հիշեցնենք, որ ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս բանկի VISA քարտով և յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց վաստակել 1 «գոլ»:

Ինչպես հայտնեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, այս ակցիայի նպատակն է եղել զարգացնել Հայաստանում անկանխիկ գնումները: Նա նաև նշեց, որ դեռևս շարունակվում է Մաստեր Վոյաժ ակցիան՝ նախատեսված Կոնվերս Բանկի Մաստերքարտ և Մաեստրո քարտապանների համար: Այս ակցիայի հաղթողներին սպասվում է ուղևորություն դեպի Թաիլանդ: Կոնվերս Բանկի քարտերը նաև մասնակցում են «Կոնվերս Միավորներ» ծրագրին, երբ անկանխիկ գործարքներից կուտակվում են բոնուսային միավորներ, որոնք հետագայում ենթակա են փոխանակման տարատեսակ նվերների հետ:

Միևնույն ժամանակ Կոնվերս Բանկի քարտերը հնարավորություն են տալիս օգտվելու զեղչերից՝ տարբեր առևտրի և սպասարկման կետերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել