Չզարմանաք, եթե ասեմ, որ այս շիկահեր հրաշքը աֆրոամերիկուհի է: Այո՛, 8-ամյա Ավա Կլարկը ծնվել է սևամորթ ծնողների ընտանիքում, իսկ նրա  արտաքինը հիվանդության, ավելի հստակ՝ գենետիկ մուտացիայի հետևանք  է: Աղջիկը ալբինոս է՝ լսնամաշկ: Սակայն աֆրոամերիկուհու համար նրա ոչ ստանդարտ գեղեցկությունը աղջկան դարձրեց աշխարհահռչակ:

 Նրա սպիտակափայլ  մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը  անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր փոքրիկ Ավային հրավիրել են մի շարք հեղինակավոր ամսագրերի համար նկարահանումների: Բժիշկների կանխատեսումների համաձայն` Ավան արդեն պետք է կորցրած լիներ տեսողությունը, սակայն  Ավան կարդում է, զբաղվում է բալետով, և, որ ամենակարևորն է, երեխան իրեն լիարժեք ու երջանիկ է զգում: Ավայի տպավորիչ ֆոտոշարքը՝ նրա անձնական արխիվից:

Ավան և նրա մայրիկը

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել